11184 դիտում
22:01 23-03-2019
Մեկ միլիոն բրիտանացի դուրս է եկել Լոնդոնի փողոցներ՝ պահանջելով Բրեքսիթի հանրաքվե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավելի քան մեկ միլիոն բրիտանացի դուրս է եկել Լոնդոնի փողոցներ՝ պահանջելով նոր հանրաքվե անցկացնել` Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով: Հանրաքվեն պետք է կայանար մարտի 29-ին, սակայն այս շաբաթ բրիտանական վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիությանը խնդրել է հետաձգել այն:
Երթի կազմակերպիչների խոսքերով, նրանք չէին սպասում, որ երթին կմասնակցի մեկ միլիոն մարդ: Բողոքի այս ակցիան դրանով դարձել է թագավորության պատմության ամենազանգվածային միջոցառումներից մեկը:
Երթը Լոնդոնի կենտրոնից ընթացել է դեպի Խորհրդարանական հրապարակ: Ակցիային մասնակցել է նաև Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը: Հանրահավաքին ելույթ ունենալով, քաղաքապետը հայտարարել է, որ վարչապետն իր «քաոսային և խճճված վերաբերմունքով» փչացրեց ամբողջ գործընթացը:
Խանը ընդգծել է, որ վարչապետի անվճռականությունը հենց բրիտանացիների դեմ շուռ եկավ. ներդրումների ծավալը կրճատվել է և գրեթե ամեն շաբաթ այս կամ այն խոշոր արտադրողը հայտարարում է Մեծ Բրիտանիայում արտադրության կրճատման մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1973 դիտում
10:31 14-03-2016
Բրազիլիայում շուրջ 3 մլն մարդ է փողոցներ դուրս եկել՝ պահանջելով նախագահի հրաժարականը
739 դիտում
11:53 21-04-2024
Իսրայելում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով արտահերթ ընտրություններ
994 դիտում
18:42 25-04-2015
Միգրանտներին աջակցելու համար ծաղիկներով և պաստառներով Լոնդոնի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր քաղաքացիներ
Այս բաժնից
1117 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
889 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1099 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին