211652_close_icon
views-count1644 դիտում article-date 13:02 14-03-2016

Բալիստիկ հրթիռներ փորձարկելու համար հնարավոր է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառվեն

Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ կարող են կիրառվել Իրանի կողմից բալիստիկ հրթիռներ փորձարկելու համար: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն, փոխանցում է Reuters-ը: Նա հանդիպում է անցկացրել Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների, ԱՄՆ պետքարտուղարի հետ, ինչպես նաև Եվրամիության արտաքին դիվանագիտության գերագույն ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ Փարիզում: «Անշուշտ, մենք դատապարտում ենք բալիստիկ փորձարկումները և եթե անհրաժեշտ լինի, կկիրառվեն նաև պատժամիջոցներ»,-ասել է Էյրոն:

Նմանատիպ նյութեր