211652_close_icon
views-count3380 դիտում article-date 18:13 14-03-2016

Զլաթան Իբրահիմովիչ. Եթե Էյֆելյան աշտարակի տեղը արձանս դնեն, կմնամ ՊՍԺ-ում

ՊՍԺ-ի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը կատակել է այն հարցի շուրջ, թե որ դեպքում նա կերկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ: «Դեռ մեկուկես ամիս կվայելեմ այստեղ: Չգիտեմ, ինչ կլինի ամռանը, բայց այժմ կարող եմ ասել, որ դժվար թե մնամ ՊՍԺ-ում: Բայց եթե ակումբի ղեկավարությունը Էլֆելյան աշտարակի տեղը արձանս դնի, ապա խոստանում եմ, որ կմնամ: Կատակում եմ», ասել է շվեդ ֆուտբոլիստը: Ըստ տարբեր աղբյուրների, Իբրահիմովիչը մտադիր է կարիերան շարունակել Անգլիայում, որտեղ նրանով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ հետո տեղափոխվել Դևիդ Բեքհեմի «Մայամի»:

Նմանատիպ նյութեր