28390 դիտում
10:30 15-03-2016
Երևանի «գաի պլաշչադկա» է տեղափոխվել 134 ավտոմեքենա, 105 վարորդ եղել է խմած. ՃՈ-ն շարունակում է ուժեղացված ծառայությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վերջին 1 շաբաթվա ընթացքում Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար 134 տրանսպորտային միջոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ օրինախախտ վարորդներից 105-ը եղել են ոչ սթափ (խմած) վիճակում:
Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանվելով 150-300 հազար դրամի չափով:
Ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ կրկին կոչ են անում վարորդներին, որպեսզի զերծ մնան երթևեկության կանոնները խախտելուց, մտածեն անվտանգության մասին, այլապես անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, վարած տրանսպորտային միջոցից ու մակնիշից, նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ մեքենաներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16828 դիտում
17:56 13-01-2025
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում հրդեհ է բռնկվել «Opel»-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ