211652_close_icon
views-count1335 դիտում article-date 09:40 15-03-2016

Աժ անվտանգությունը դարձյալ հին ռեժիմով Է իրականացվում՝ առանց ինքնաձիգերի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»–ի թղթակիցը նկատել Է, որ ՀՀ Աժ անվտանգությունը դարձյալ հին ռեժիմով Է իրականացվում։ Հիշեցնենք, որ 2015 թվականի հոկտեմբերի վերջից Աժ անվտանգությունն ապահովող աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում էին ինքնաձիգներով, ինչը սովորական երևույթ չէր։ Նրանք միայն ատրճանակ էին ունենում: Ավելի ուշ պարզվեց, որ դա կապ ուներ Նորք-Մարաշում վնասազերծված «հանցախմբի» հետ։ Կարելի է ենթադրել՝ իրավապահներն այլևս համոզված են, որ «հանցավոր» խմբի հետ կապված բոլոր դրվագները բացահայտված են, իսկ այդ գործի հետ առնչություն ունեցողներն էլ կալանավորված։ Դրա համար էլ Աժ-ի անվտանգության աշխատակիցները կրկին առանց ինքնաձիգների են ծառայություն իրականացնում»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր