211652_close_icon
views-count1727 դիտում article-date 10:26 16-03-2016

Վահան Բաբայանին «անտեր» չեն թողնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն պահից, երբ հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ում ծավալված խմորումների արդյունքում համանուն խմբակցության անդամ Վահան Բաբայանը ստիպված է հայրենի կուսակցությունից դուրս գալ, քաղաքական դաշտում սկսեցին լուրեր տարածվել այն մասին, որ ՀՀ իշխանությունները նրան «անտեր» չեն թողնի։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ նախկին ԲՀԿ-ականի տվյալներն են ուսումնասիրվում։ Տարբերակներից մեկով հնարավոր Է՝ նրան առաջիկայում որևէ երկրում Հայաստանի դեսպանատան քարտուղար նշանակեն։ «Ժողովուրդ»–ը փորձեց անձամբ Վահան Բաբայանից ճշտել դիվանագիտական աշխատանքի անցնելու մասին լուրերի իսկությունը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Աժ ԲՀԿ խմբակցության անկուսակցական անդամն ասաց. «Առաջին անգամ եմ լսում նման բան։ Նման նշանակումների և նման գործառույթների վերաբերյալ մենք չէ, որ պետք է քննարկենք։ Եթե նման խոսակցություններ լինեն, կխոսենք»»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր