211652_close_icon
views-count2517 դիտում article-date 12:11 16-03-2016

Արագած Ախոյանը Մուշի գերեզմանատանը թաղված Գևորգ Չաուշի արձանը դնելու մասին է մտածում

Պատգամավոր Արագած Ախոյանը, ով Արևմտյան Հայաստանում մի փոքր կառուցապատել է հայդուկապետ Գևորգ Չավուշի՝ Մուշում անտերության մեջ գտնվող գերեզմանը, հիմա էլ մտածում է այնտեղ Գևորգ Չավուշի արձանը կանգնեցնելու մասին, իհարկե, 8000 քառակուսի մետր տարածք ունեցող Մուշի հայկական գերեզմանատունը ցանկապատելուց հետո: Պատգամավորը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին պատմեց. «Տարոն-Մուշ հայ հայրենակցկան միության ղեկավարը հայտնեց, որ գերեզմանատունը, որտեղ հանգչում է մեծն զորավար Գևորգ Չաուշը, արդեն պաշտոնապես հանձնվել է հայրենակցական միությանը, հիմա մտածում ենք, որ արձանը կանգնեցնենք»: Նա նկատեց, որ Արևմտյան Հայաստանը սփռված է ականավոր հայորդիների գերեզմաններով /մի մասն անհայտ, մի մասը` հայտնի/, շատ պատմական կառույցներով, որոնք ենթական են արժևորման, քանի որ դրանք միայն կարող են լինել «հետագայում ինքնության դաշտ ստեղծել»: «Ծրագրերը բազմաթիվ են, քննարկումների փուլում են, ուղղակի պետք է տեսնենք, թե այդ երկրում երբ հնարավորություն կստեղծվի, քանի որ տեսնում ենք` ինչ է կատարվում, էսօր, դե ֆակտո, քաղաքացիական պատերազմի մեջ են»,-ասաց Արագած Ախոյանը: Հիշեցնենք, որ հենց Արագած Ախոյանն էր Հայ Առաքելական Եկեղեցու խաչերը գցել Դերսիմում բնակվող ու Հայաստանում մկրտվելու փորձերից հետո ձեռնունայն մեկնող իսլամացած երկու ծպտյալ հայուհիների պարանոցն ու ասել` «ուրախ գնացեք, քանի որ դուք հոգով քրիստոնյա եք արդեն» ու խոստացել, որ նրանց կմկրտի հետագայում: «Հարմար պահին կկնքենք.. Ես կապի մեջ եմ, ամեն անգամ, երբ մարդ է գնում, նվերներ եմ ուղարկում ու իրենցից ստանում եմ բարեմաղթանքներ ու սրտատրոփ սպասում եմ, թե ե՞րբ եմ հանդիպելու, ես խոստացել եմ գնալ Դերսիմ, որտեղ թանգարան ստեղծելու պրոեկտ ունեին իրենք»,-ավելացրեց պատգամավորը: Ծպտյալ հայերին հնարավոր չէր եղել կնքել, քանի որ ինչպես ամիսներ առաջ գրվեց մամուլում, Պոլսի Պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը խոչընդոտներ էր ստեղծել Հայ Առաքելական Եկեղեցի վերադառնալ ձգտող ծպտյալ հայերի համար` նրանց առաջարկելով առնվազն 3 տարի գնալ-գալ Հայաստան ու համապատասխան քննություններ հանձնել, որպեսզի հնարավոր լինի հասկանալ՝ արժե՞ մկրտել, թե ոչ:

Նմանատիպ նյութեր