12217 դիտում
14:12 21-11-2014
Պատգամավոր Արագած Ախոյանին հաջողվել է հասնել նրան, որ Թուրքիան թույլատրել է Մուշի հայկական գերեզմանատունը վերանորոգել, որտեղ գտնվում է նաեւ Գևորգ Չաուշի գերեզմանը
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանին եւ Մուշի «Տարոն-Մուշ» հայրենակցական միության համանախագահներ Հայկ Ասլանի Հովհաննիսյանին ու Արմեն Գալուստյանին հաջողվել է Թուրքիայի կառավարությունից համաձայնություն ստանալ, որպեսզի վերանորոգեն եւ ցանկապատեն Մուշում 8 հազար քմ տարածք զբաղեցնող հայկական գերեզմանատունը, որտեղ թաղված է նաեւ Գեւորգ Չաուշը: Այս տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հատստեց նաեւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը:
Հարցին, թե որքան գումար է պահանջվում այդ հայրենանվեր գործի համար եւ արդյոք պահանջվող գումարը կա, Արագած Ախոյանը արձագանքեց. «Մոտավորապես 60 հազար դոլարի ներդրում է նախատեսվում: Ես իմ մասով ներդրումը կատարելու եմ, բայց բնականաբար միայնակ չեմ կարող գործը գլուխ բերել: Այնտեղ նաեւ պետք է Գեւորգ Չաուշի արձանը դնենք: Ովքեր ցանկանում են այս հայրենանվեր գործին միանալ, կարող են դիմել ինձ: Կարեւոր չէ, թե ով ինչքան է անում, այլ կարեւոր է, թե ով իր հնարավորությունների ինչքան մասն է անում: Սա բոլորիս խնդիրն է: Արժանապատվության, թասիբի խնդիր է: Ինչ անենք, չանենք մեր երկրի ներսում, բայց սա անելը բոլորիս պարտքն է, որի մեջ մեծ կայծ կա»:
Պատգամավորը նշեց, որ այս նախաձեռնությամբ մի քանի խնդիր է լուծվում: «Օրինակ, այն հայերը, ովքեր բարձրաձայնում են, որ հայ են եւ քրիստոնյա ու թույլ չեն տալիս մուսուլմանական գերեզմանատանը հուղարկավորել: Այսինքն՝ հայկական գերեզմանոցի ցանկապատումը դարձել է առաջնային խնդիր: Սրանով նաեւ այդ հարցն ենք լուծել»,- նշեց նա:
Ներկա պահին նախապատրաստական աշխատանքներ են կատարվում, իսկ գարնանը շինարարությունը կսկսվի: Նշենք, որ Գեւորգ Չաուշի 80 հոգանոց հայկական ջոկատը մի գիշերվա մեջ ոչնչացրել է 8 հազարանոց թշնամու բանակը:Ավելին, դավադրաբար սպանված Գեւորգ Չաուշից այնքան են վախեցել, որ նույնիսկ պահակախումբ են նշանակել, որ հանկարծ նա հարություն չառնի:
Նմանատիպ նյութեր
2595 դիտում
12:11 16-03-2016
Արագած Ախոյանը Մուշի գերեզմանատանը թաղված Գևորգ Չաուշի արձանը դնելու մասին է մտածում
13875 դիտում
15:55 10-10-2014
Հայտնի գործարարը ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանին դատի է տվել «դուզ խոսքը ճակատին ասելու համար»
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց