211652_close_icon
views-count6481 դիտում article-date 22:02 16-03-2016

Հայազգի ջազային երգչուհի Դիանա Դիկովսկին փայլուն ելույթ է ունեցել ուկրաինական «Голос Страны» նախագծում

Հայազգի ջազային երգչուհի Դիանա Դիկովսկին կամ ռուսական շոու բիզնեսում հայտնի Դի Դիկովսկին մասնկացության հրավեր է ստացել ուկրաինական ամենավարկանիշային նախագծից: «Голос Страны» (Голос країни (Voice of the Country) մրցույթի նախնական լսումները հաջողությամբ հաղթահարած երգչուհին կույր լսումներ փուլում հայերենով ու դուդուկի ուղեկցությամբ ներկայացրել է «Դլե Յաման» հայտնի ստեղծագործությունը: Նախագծի անոնսից պարզ է դառնում, որ մարզիչներից շատերն են պտտվել, իսկ Դիանան ընտրել է ուկրաինական շոուբիզի ամենավառ աստղերից մեկին: «Վաղուց էի ստացել առաջարկը, բայց միշտ երկմտում էի...6-րդ սեզոնում որոշեցի մասնակցել և հենց հայկական երգով: Ուրախ եմ, որ կարողացա հուզել մարզիչներին, պատմել իմ հայ լինելու ու հայկական արմատներիս մասին: Իսկ անակնկալները մյուս փուլերում շատ են, սակայն դրանց մասին դեռ իրավունք չունեմ խոսել»,-պատմում է երգչուհին և հավելում, որ այս տարի ևս, հավանաբար, կմասնակցի մեկ այլ միջազգային մրցույթի: Դիանա Դիկովսկին հայտնի Իգոր Բուտմանի ակումբի ռեզիդենտն է, մոսկովյան ջազային ակումբների ցանկալի արտիստը և բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր