Փետրվարի 26-ից մարտի 11-ը մայրաքաղաքում ծնվել է 752 երեխա
Փետրվարի 26-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 752 երեխա՝ 374 տղա, 378 աղջիկ:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 81070 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայույունը: