5122 դիտում
17:35 17-03-2016
Արարատյան հարթավայրում և Տավուշի մարզի ցածրադիր գոտիներում այս գիշեր գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ
Ինչպես նախապես կանխատեսվել էր, Արարատյան հարթավայրում և Տավուշի մարզի ցածրադիր գոտիներում մարտի 17-ի գիշերը գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ: Հարթավայրում ամենացածր ջերմաստիճանները դիտվել են Զվարթնոցի (օդում` մինչև -6, հողի մակերևույթին` -7) և Մերձավանի (-5 օդում, հողի մակերևույթին` -6) օդերևութաբանական կայաններում: Նախնական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ ծիրանի բերքն առավել մեծ չափով վնասվել է Էջմիածնի և Մասիսի տարածաշրջանների «Զվարթնոց» օդանավակայանին հարակից համայնքներում, որտեղ ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողակտորներում:
Նախնական տվյալներով` Արտաշատի, Արմավիրի տարածաշրջաններում և Բաղրամյանի տարածաշրջանի ներքին հատվածներում առկա է մասնակի վնասվածություն: Արարատի տարածաշրջանում և Բաղրամյանի վերին հատվածում էական վնասներ չեն նկատվել:
Մեղրիում արձանագրվել են դրական ջերմաստիճաններ, Վայոց ձորի մարզում նկատելի կորուստներ չեն գրանցվել:
Ընդհանրացնելով մարզերից ու համայնքներից ստացված տեղեկությունները` պետք է նշել, որ այսօրվա դրությամբ դեռևս ծիրանենու բերքի առանձնապես մեծ կորուստներ չեն գրանցվել:
Սակայն մարտի 17-ի լույս 18-ի գիշերը (համաձայն ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» կանխատեսումների) Արարատյան դաշտում, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում օդում հնարավոր է -4... -7 աստիճան, գետնի մակերևույթին` -5... -8 աստիճան ցուրտ, մարտի 19-ի գիշերը` համապատասխանաբար -2... -5 և -3... -6 աստիճան ցուրտ:
Չնայած առաջիկայում կանխատեսվող ջերմաստիճանային ռեժիմին` այնուամենայնիվ մեծ է հավանականությունը, որ առանձին տարածաշրջաններում կարող են դիտվել ավելի թույլ ցրտահարություններ, ուստի խորհուրդ է տրվում կորիզավոր պտղատու այգիներում շարունակել նախկինում առաջարկված պաշտպանական միջոցառումների իրականացումը: Սինթետիկ թաղանթների տակ աճեցվող մշակաբույսերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով օգտագործել լրացուցիչ ծածկոցներ կամ հնարավորության դեպքում կատարել ջեռուցում:
Նմանատիպ նյութեր
997 դիտում
10:38 02-04-2023
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում գրանցվել են բացասական ջերմաստիճաններ
15786 դիտում
21:12 29-11-2016
Ձմռան առաջին օրերին սպասվում են տեղումներ. բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև
6930 դիտում
18:23 21-03-2016
Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել բացասական ջերմաստիճաններ
Այս բաժնից
721 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»