211652_close_icon
views-count79654 դիտում article-date 20:38 17-03-2016

Երևանի ոստիկանապետի կարգադրությամբ Սարի-Թաղում աղմկահարույց սպանության գործի շրջանակում քննչական փորձարարությունը կատարվեց ոստիկանների ուժեղացված հսկողության տակ. քննիչներն ու ոստիկանները կանխեցին հաշվեհարդարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Էդվարդ Սիրականյանի գլխավորությամբ, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, համայնքային ոստիկանության ծառայողների հետ` Էրեբունու ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ կարողացան Սարի-Թաղի թիվ 47 դպրոցի մոտ կանխել մարտի 13-ին նշված դպրոցի մոտ տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուք և սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում քննչական փորձարարության ժամանակ կասկածյալ, 26 –ամյա Դավիթ Պետրոսյանի նկատմամբ հաշվեհարդարը (վենդետան): Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի կարգադրությամբ դեպքի վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում, որի ժամանակ կասկածյալ Դ. Պետրոսյանը ընթերականների ներկայությամբ քննչական խմբի ղեկավարին պատմում էր, որտեղ է տեղի ունեցել և ավարտվել վիճաբանությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մեծ թվով Սարի-Թաղցիներ էին հավաքվել նշված վայրում և սպառնում էին, որ հաշվեհարդար կտեսնեն կասկածյալի նկատմամբ, սակայն ոստիկանների և քննիչների ճիշտ գործողությունների արդյունքում կասկածյալը դեպքի վայրից անվտանգ տեղափոխվեց ոստիկանության Էրեբունու բաժին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/15/79605/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, իրացնելով ստացված բազմակողմանի օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների հետ արդեն իրացնելով ստացված տեղեկությունները, մի քանի դարանակալումներ էին կատարել մարտի 13-ին Սարի-Թաղում տեղի ունեցած աղմկահարույց վիճաբանության և սպանության ժամանակ նշված վայրում գտնվող մի քանի կասկածյալների գտնվելու վայրերում: Արդեն կեսգիշերին ոստիկանության Նոր Նորքի բաժին էին ներկայացել Սարի-Թաղի 10-րդ շարքի 8-րդ տան բնակիչներ, 26-ամյա Դավիթ Պետրոսի Պետրոսյանը և նրա եղբայրը՝ 25-ամյա Նարեկ Պետրոսի Պետրոսյանը: Վերջիններս Նոր Նորքի ոստիկանությունում խոստովանել էին, որ վիճաբանությանը մասնակցել են իրենք՝ մահացածի և վիրավորների հետ Սարի-Թաղում, որի ժամանակ էլ Դավիթը իր մոտ եղած դանակով հարվածներ էր հասցրել նշված անձանց: Այդ ամենը կատարելուց հետո Դ. և Ն. եղբայրները դիմել էին փախուստի, իսկ Դավիթն էլ դեպքի վայրում ունեցել էր հանցագործության գործիք դանակը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկանները Երևանի ոստիկանության և Էրեբունու բաժնի իրենց գործընկերների հետ անգամ եղբայրների լուսանկարներն էին փոխանցել Հայաստանի սահմաններում տեղակայված հսկիչ անցակետերին և Զվարթնոց օդանավակայանի իրենց գործընկերներներին, որպեսզի նրանք չկարողանային լքեին Հայաստանը ու, հավանաբար, եղբայրներն ու նրանց հարազատները, տեսնելով, որ ոստիկանությունը ամբողջությամբ տիրապետում է դեպքի մանրամասներին ու տեղյակ է, որ իրենք են կատարել նշված արարքը, այլ ելք չունենալով՝ ներկայացել էին: Պատճառը եղել էր տղայական ինչ-որ անհեթեթ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «լրիվ մի կաթիլ մեղրի պատմություն»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավ որությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր