17488 դիտում
08:45 18-03-2016
Խոշոր ավտովթար Երևանում՝ բուսաբանական այգու մոտ բախվել BMW-ն ու Mercedes-ը, վերջինս հարվածել է էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՌՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ բուսաբանական այգու սկզբնամասում, իրար են բախվել Երևան քաղաքի բնակիչներ, 35-ամյա Վլադիմիր Սմբատյանի վարած Mercedes մակնիշի 70 NR 101 համարանիշի և 65-ամյա Գուրգեն Հակոբյանի վարած BMW մակնիշի 34 PS 930 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեվանքով Mercedes -ի ուղեվոր Գեղամ Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևան քաղաքի կենտրոնական կայազորային հոսպիտալ:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևան ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով` BMW-ի վարորդ Գ. Հակոբյանը Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դոցենտ է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+