14432 դիտում
14:32 18-03-2016
Արտառոց միջադեպ հավակնորդների մրցաշարում. Արոնյանը թույլ չի տվել Նակամուրային խախտել կանոնները. տեսանյութ
Երեկ Մոսկվայում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/17/79851/]6-րդ տուրի[/url] Արոնյան-Նակամուրա պարտիայում, որն ավարտվեց հայ գրոսմայստերի հաղթանակով, չափազանց արտառոց ու նման մակարդակի մրցաշարերի համար հազվադեպ դրվագ է տեղի ունեցել:
Նակամուրան, որը 7 ժամ տևած այս պարտիայում երկար ժամանակ վստահ պաշտպանվում էր, 74-րդ քայլում ցանկացել է արքայով քայլ կատարել, սակայն երբ արքայի ֆիգուրը ձեռքն է վերցրել, այդ պահին հասկացել է, որ ինչ քայլ էլ կատարի արքայով, դա անմիջապես պարտության է բերում և ձեռքը ետ է քաշել ֆիգուրից:
Սակայն Արոնյանը բավական բուռն կերպով է արձագանքել` պահանջելով, որ Նակամուրան քայլ անի հենց այն ֆիգուրով, որին ձեռք է տվել: Խաղատախտակին է մոտեցել մրցավարը և իմանալով, թե խնդիրն ինչումն է, ամերիկացի գրոսմայստերին հայտնել է, որ շախմատի կանոնները պետք է հարգել:
Հիասթափված Նակամուրան ստիպված քայլ է կատարել արքայով, որից հետո մի քանի քայլ անց անձնատուր է եղել:
Հիշեցնենք, որ այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 4 միավոր և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ միասին գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4268 դիտում
22:56 17-03-2016
Հավակնորդների մրցաշար. Արոնյանը հաղթեց Նակամուրային և դարձավ մրցաշարի առաջատար
1461 դիտում
20:07 04-02-2014
Ցյուրիխի գերմրցաշար. Արոնյանը զիջեց Նակամուրային
6060 դիտում
13:53 10-08-2017
Sinquefield Cup. Արոնյանը հաղթեց Նակամուրային և դարձավ առաջատար
Այս բաժնից
1405 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1207 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1768 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում