211652_close_icon
views-count6129 դիտում article-date 13:53 10-08-2017

Sinquefield Cup. Արոնյանը հաղթեց Նակամուրային և դարձավ առաջատար

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Սինգֆիլդի գավաթի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով գեղեցիկ ոճով առավելության հասավ Հիկարու Նակամուրայի նկատմամբ: Տուրում Յան Նեպոմնյաշչու նկատմամբ հաղթանակ տոնեց նաև Վիշվանաթան Անանդը: 7-րդ խաղափուլի մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: 7-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Վիշվանաթան Անանդը վաստակել են 4.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 4 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում: Այսօր կայանալիք 8-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը: Հայ շախմատիստը խաղալու է սպիտակներով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր