4168 դիտում
20:26 18-03-2016
Հայաստանում Պոեզիայի համաշխարհային օրը` մարտի 21-ը, նշվելու է բացառիկ ընդգրկմամբ` հանրային ընթերցումներով, ֆլեշմոբերով
Մարտի 21-ը Պոեզիայի համաշխարհային օրն է:
Այս տարի ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում Պոեզիայի համաշխարհային օրը նշվելու է բացառիկ ընդգրկմամբ. հանրային ընթերցումներ, ֆլեշմոբեր, գրական քննարկումներ, գրողներին նվիրված ֆիլմերի դիտումներ, դասախոսություններ և այլ միջոցառումներ կիրականացվեն Երևանի և մարզերի մի շարք գրադարաններում, թանգարաններում, մշակույթի տներում, գրախանութներում, հուշարձան-հուշահամալիրների տարածքում, հանրակրթական, հատուկ և գիշերօթիկ դպրոցներում, ակումբներում, Հյուսիսային պողոտայում, Սիրահարների այգում և պարզապես` քաղաքի պուրակներում ու փողոցներում:
Ծրագրերին կմասնակցեն և այդ օրը պոեզիա կընթերցեն ժամանակակից գրողներ, գրականագետներ, մշակույթի և արվեստի գործիչներ: Հնարավորություն կունենանք լսել դասական, համաշխարհային և հատկապես` ժամանակակից պոեզիա, քանի որ, Պոեզիայի համաշխարհային օրվա նպատակը արդի գրականության ձայնը լսելի դարձնելն է:
1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակել է Պոեզիայի համաշխարհային օր: Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, ապա` տարածվել աշխարհով մեկ:
Նմանատիպ նյութեր
1545 դիտում
13:08 07-06-2017
Հունիսի 8-ին աշխարհում նշվելու է Հարկադիր կատարողի համաշխարհային օրը
4091 դիտում
22:08 07-04-2018
Ապրիլի 7. օրվա խորհուրդը՝ տոնական ֆլեշմոբերով
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»