211652_close_icon
views-count10649 դիտում article-date 13:01 19-03-2016

Մարտի 20-ին հանրապետության մի շարք շրջաններում կտեղա առատ ձյուն

Վաղը՝ մարտի 20-ին, հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում կզգացվի մարտի 20-ի առավոտյան ժամերից: Շրջանների զգալի մասում կսկսվեն տեղումներ և կշարունակվեն մինչև մարտի 21-ի գիշերը: Քանի որ ցիկլոնը իր հետ բերում է ցուրտ օդային հոսանքներ, վաղը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռներում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Վայոց Ձորի լեռնային գոտիներում և Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, սպասվում է նաև քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց: Ելնելով այս հանգամանքից ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է վարորդներին նշված շրջաններ երթևեկել միայն խիստ անհարաժեշտության դեպքում և ձմեռային անվադողերով: Մարտի 23-ից սկսած՝ մեր երկիր կգան հարավային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով և գարունը կվերադառնա: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրուցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր