211652_close_icon
views-count3894 դիտում article-date 11:06 29-03-2016

Հանրապետության մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղացել. Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը կազմել է 47 սմ. Գագիկ Սուրենյան

Ինչպես և կանխատեսվել էր, այս գիշեր հանրապետության մի շարք շրջաններում տեղացել է առատ ձյուն: Առավոտյան ժամը 07:00-ի դրությամբ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 47սմ, Սևանում՝ 16սմ, Տաշիրում և Գյումրիում 13սմ, Հրազդանում և Ապարանում 15սմ, Ֆանտանում 10սմ, Արթիկում 9սմ: Բագրատաշենում, Տաշիրում, Ապարանում, Ֆանտանում, Կապանում և Գորիսում գիշերը թափվել է ամսական նորմայի 60-90%-ի չափ տեղումներ: Կեսօրից հետո ցիկլոնը կկորցնի իր ուժը և տեղումները հանրապետության տարածքում աստիճանաբար կդադարեն: Մարտի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 31-ին կեսօրից հետո թույլ տեղումներ կլինեն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում: Ապրիլի 1-2-ին կրկին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քանի որ առաջիկա օրերին հանրապետության տարածքը գտնվելու է հյուսիսային սառը օդային հոսանքների ազդեցության գոտում, եղանակի տաքացում չի կանխատեսվում, օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում գիշերը կտատանվի +1...+2, ցերեկը +11...+13 աստիճանի սահմաններում: Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/gagik.surenyan?fref=ts]էջում [/url]գրառել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր