2592 դիտում
16:22 19-03-2016
Ինչո՞ւ է Անդրանիկը փորձել գաղտնի մուտք գործել կնքահոր տուն եւ ի՞նչն է դրդել ճանապարհից հետ կանգնել
Անդրանիկ Սերժիկի Շահինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զգալի չափերի հասնող՝ 100-ից 150 հազար ՀՀ դրամ հափշտակելու դիտավորությամբ պատշգամբի պատուհանը հրել-բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել կնքահայր Վարդան Վարդանյանին պատկանող Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի առանձնատուն, սակայն նկատելով տան հյուրասենյակում տեղադրված տեսանկարահանող սարքերի առկայությունը և հասկանալով, որ տեսանկարահանվել է իր կողմից առանձնատուն մուտք գործելու փաստը` իր կողմից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել և ոչինչ չհափշտակելով՝ հեռացել է:
Այսինքն, Անդրանիկ Սերժիկի Շահինյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օր-ի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
16610 դիտում
11:57 10-07-2015
Ինչո՞վ է զբաղվում հակառակորդի կողմն անցած 24-ամյա Անդրանիկը եւ ինչո՞ւ ծնողների հետ կապ չի պահպանում
Այս բաժնից
883 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
688 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան