75555 դիտում
11:47 20-03-2016
Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Բերդ քաղաքում 28-ամյա տղամարդուն սպանած և 38-ամյա տղամարդուն դանակով մարմնական վնասվածք պատճառած կասկածյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 20-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Բերդի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության և նույն վարչության Բերդի քննչական բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` ոստիկանության Բերդի բաժին են բերման ենթարկել Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի 127 տան բնակիչ, 25-ամյա Գրիգոր Մաթևոսյանին:
Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մարտի 18-ին սուր կտրող- ծակող առարկայով համաքաղաքացիներ, 28-ամյա Գագիկ Ճաղարյանին սպանելու, իսկ 38-ամյա Վրեժ Մաթևոսյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ:
Երևանից Բերդ քաղաք են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանը և նույն վարչության 2-րդ վարչության պետ Արայիկ Մգոյանը, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել հանցագործության բացահայտմանը` ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ոստիկանության Բերդի բաժնի իրենց գործընկերների հետ:
Այս պահին Բերդի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Արգամ Մայիլյանի որոշմամբ Գ. Մաթևոսյանը ձերբակալվել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Գ. Մաթևոսյանը նախկինում ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի (գողություն) հատկանիշով 2 անգամ դատապարտվել է, իսկ այս պահին էլ դատարանի կողմից ազատազրկվել է պայմանական, մեղադրվելով ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի հատկանիշով:
Գ.Շամշյանի տեղեկություններով` ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն տեղեկություններ, թե ինչն է եղել սպանության պատճատը, սակայն այս պահին դա չեն հրապարակում` ելնելով նախաքննության շահերից:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/19/80038/]ավեի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 18-ին, սպանություն էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Բերդի բժշկական կենտրոնից ոստիկանության Բերդի բաժին ահազանգ էր ստացվել, որ հիվանդանոցի մուտքի մոտ մահացած տղամարդու դի կա, իսկ 1 հոգու էլ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով անհայտ անձը կամ անձինք թողել են հիվանդանոցի մուտքի մոտ և հեռացել:
Օպերատիվորեն հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը և Բերդի քննչական բաժնի պետ Հունան Գարանյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը, ով վնասվածքը ստացել էր ձախ կրծքավանդակի` սրտի հատվածում, Բերդ քաղաքի բնակիչ, 28-ամյա Գագիկ Ճաղարյանն էր: Իսկ վիրավորը, ով վնասվածքը ստացել է սուր կտրող առարկայի հարվածից՝ հետույքի մասում, նույն քաղաքի բնակիչ, 38-ամյա Վրեժ Մաթևոսյանն է:
Տեղում Ա. Մանթաշյանի հանձնարարականով Բերդի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգամ Մայիլյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մինչ Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցում ճշտում էին մահացածի և վիրավորի ինքնությունը, ոստիկանության Բերդի բաժնի աշխատակիցները բաժնի պետ Գագիկ Դալաքյանի գլխավորությամբ պարզել էին, որ վերջիններս վնասվածքները ստացել են Այգեպար գյուղում գտնվող ջրամբարի մոտ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+