141571 դիտում
11:00 15-05-2018
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին Նոր Նորքում վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցներից 2 հոգու մարմնական վնասվածք պատճառած կասկածյալին, ով փորձում էր Բագրատաշենի անցակետից Հայաստանից «թռներ».ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի պետ Դավիթ Գևորգյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Ադամյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքեխվյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Դավիթ Գալստյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 13-ին Գյուլիքեխվյան փողոցի թիվ 35/1 հասցեի մոտ մի խումբ անձանց հետ վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակցություն ունենալու մեջ։
Նա կասկածվում է նաև Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչներ՝ 25-ամյա Խանամիր Ղազարյանին և 21-ամյա Սերգեյ Նիկոյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։
Խ. Ղազարյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել «պոլիտրավմա, որովայնի առաջնային պատի կտրած վերք» ախտորոշմամբ, իսկ Ս. Նիկոյանը՝ «պոլիտրավմա, ողնաշարի գոտկային շրջանի ծակած-կտրած վերք, գլխի սալջարդ» ախտորոշմամբ։
Ոստիկաններն ու քննչները վիճաբանության վայրում հայտնաբերել էին նաև 10 հատ փայտե մահակ։
Երեկ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (բաժնի պետ Գարիկ Ղուկասյան), ոստիկանության Նոր Նորքի բաժնի (բաժնի պետ Արթուր Մկրտչյան), ոստիկանության Մաշտոցի բաժնի (բաժնի պետ Գրիշա Ամիրխանյան) և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի (բաժանմունքի պետ Խաչատուրյանի) գլխավորությամբ, ինչպես նաև Նոր Նորքի քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ, պարզել են, որ Դ. Գալստյանը Երևանից մեկնել է դեպի Տավուշի մարզ ու երեկոյան Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքում հայտնաբերել են ու բերման ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վիճաբանություն-ծեծկռտուքի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: