3155 դիտում
16:01 21-03-2016
Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին, որում ասված է.
«Ելնելով իրավունքի գերակայության եւ ժողովրդաիշխանության սկզբունքների իրացման կառուցակարգերը բարելավելու, իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից ու հաշվի առնելով ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ու արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի առաջարկը եւ ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 10-րդ կետով Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին:
Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ:
Հրամանագրի համաձայն՝ մասնագիտական հանձնաժողովին հանձնարարվել է մինչեւ 2016 թվականի մայիսի 1-ը Նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը եւ հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 10-ը, մշակել եւ Նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը»:
Նմանատիպ նյութեր
1848 դիտում
13:08 31-03-2017
Բակո Սահակյանը սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման մասին հրամանագիր է ստորագրել
Այս բաժնից
613 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
931 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
766 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին