211652_close_icon
views-count8473 դիտում article-date 21:13 16-11-2017

Բակո Սահակյանը hրամանագիր է ստորագրել ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման հանձնաժողով ստեղծելու մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողով ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին: Հանձնաժողովի նախագահն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Ըստ հրամանագրի՝ պետական հանձնաժողովը երեքշաբաթյա ժամկետում կքննարկի ու կհաստատի տոնական միջոցառումների համալիր ծրագիրը:

Նմանատիպ նյութեր