21257 դիտում
18:58 21-03-2016
Արտակարգ դեպք Ծաղկաձորում. «էլեգանտ» հյուրանոցի տարածքում շունը կծել է ազգությամբ ռուս, 37-ամյա զբոսաշրջիկին
Երեկ` մարտի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Հրազդան բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Հրազդանի բաժին, որ աջ նախաբազկի կծած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացուհի:
Ինչպես հայտնում էէ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը` համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Հակոբյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը ազգությամբ ռուս, Ղազախստանի Հանրապետության քաղաքացի, 37-ամյա Յուլյա Կրիվուլինան է, ով հանգստանալու նպատակով այցելել է Ծաղկաձոր և ժամանակավորապես բնակվում է «էլեգանտ» հյուրանոցում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Յ. Կրիվուլինային «էլեգանտ» հյուրանցի հարակից տարածքում կծել է շունը:
Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ նյութեր
2881 դիտում
21:10 03-10-2015
Թայլանդուհին կողոպտել է ռուս զբոսաշրջիկին, և վերջինը ինքնասպանություն է գործել բուդդիստական մենաստանի պատերի տակ
Այս բաժնից
2128 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)