12881 դիտում
18:44 28-09-2024
Գողության դեպք՝ Երևանում․ «Լա Կասա» հյուրանոցի սենյակներից մեկից գողացել են 50 հազար ռուբլի․ ազգությամբ ռուս ամուսինները գողության մեջ կասկածում են հավաքարարին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` սեպտեմբերի 22-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 47-ամյա Մարիամ Ա․-ն և հայտնել, որ Արմենակյան փողոցի 13/1 հասցեում գործող «Լա Կասա» հյուրանոցի սենյակներից մեկից գողացել են 300 հազար դրամի համարժեք ռուբլի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Դիպլոշյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ նշված հյուրանոցում բնակվում են ազգությամբ ռուս ամուսիններ՝ 31-ամյա Սերգեյ Բուտուզովը և 32-ամյա Յուլիա Զոլոտորովան, ովքեր հայտնել են, որ ժամը 10։00-ի սահմաններում նկատել են, որ իրենց սենյակից գողացել են 50 հազար ռուբլի, հավելել նաև, որ իրենց սենյակ մտել է միայն հյուրանոցի մաքրման աշխատանքներ կատարող աշխատակիցը:
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված աշխատակիցը հանդիսանում է Երևանի բնակիչ 59-ամյա Նվարդ Հ․-ն:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով` Մարիամ Ա․-ն «Լա Կասա» հյուրանոցի տնօրենն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
1364 դիտում
16:23 29-01-2015
Հյուրանոցի սենյակներից մեկից բերման են ենթարկել հետախուզվողին
1711 դիտում
14:20 23-11-2014
Մոսկվայի գրասենյակներից մեկից 8 միլիոն ռուբլի են գողացել