211652_close_icon
views-count8218 դիտում article-date 23:17 21-03-2016

Հենրիխ Մխիթարյան. Իտալերենին այնքան էլ լավ չեմ տիրապետում, փոխարենը 6 լեզու գիտեմ

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Դոնեցկի «Շախտյորում» իր մրցելույթներին ու թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի հետ հարաբերություններին: «Շախտյորում» ինձ շատ օգնեց Միրչա Լուչեսկուն: Հեշտ էր, որովհետեւ հանգիստ կարող էի շփվել թիմի բրազիլացի լեգեոներների հետ, քանի որ 13 տարեկանում Սան-Պաուլույում պարապելու ընթացքում պորտուգալարեն էի սովորել: Լուչեսկուի շնորհիվ սկսեցի նաև իտալերեն սովորել, բայց չեմ կարող ասել, որ լավ եմ այն տիրապետում: Ներկա պահին կարող եմ ազատ շփվել հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պորտուգալերեն և գերմաներեն լեզուներով», ասել է Մխիթարյանը [url=http://gianlucadimarzio.com/calciomercato/borussia-mkhitaryan-a-19-anni-mi-sconsigliarono-il-chievo-juventus-tutto-e-possibile/]Sky Sport Italia[/url]-ի հետ զրույցում:

Նմանատիպ նյութեր