4523 դիտում
10:47 22-03-2016
«Սնիկերս»-ի, «Մարս»-ի գները ջանում են իջեցնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Աժ պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա» ընկերությունը զբաղեցնում է շոկոլադի շուկայի 23 տոկոսը և իրացման ծավալներով առաջինն Է ՀՀ-ում՝ գերազանցելով անգամ «Գրանդ Քենդիի» ծավալները։ Տեղեկացնենք, որ վերոնշյալ ընկերությունն Է, որ ներմուծում Է «Սնիկերս», «Մարս», «Կիթ-Կաթ», «Թվիքս» և այլ շոկոլադե սալիկներ։ Նշված շոկոլադե սալիկներն անցած տարեվերջին Էժանացան՝ 250-ից հասնելով 200-ի։ Սակայն վերջերս դրանք նորից թանկացան եւ այժմ վաճառվում են 230 դրամով։
Երբ «Ժողովուրդ»-ը այս թանկացումների վերաբերյալ Արկադի Համբարձումյանից հետաքրքրվեց, նա վրդովված պատասխանեց. «Բանուգործ չունե՛ք, այս երկրում ուրի՞շ բան չկա, բացի «Սնիկերս»– ից, «Մարս»–ից, ուզում եմ հասկանամ, էլի։ Ինչի՞ համար Է կարեւոր։ Ձեր սննդակարգի մեջ մտնո՞ւմ է: Հեսա կիջնի գինը նորից։ Երբ հետաքրքրվեցին, թե կոնկրետ երբ են գներն իջնելու, նա ասաց. «Վաճառողն Է գինը բարձրացնում։ Արտադրության գին գոյություն ունի, դա Էլ բարձրացրել են, իսկ մենք Էլ ջանում ենք, որ իջացնեն նորից»»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
919 դիտում
08:36 07-09-2024
Անդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին. «Ժողովուրդ»
7880 դիտում
23:48 02-06-2016
Իռլանդիայում մինչև 1990 թվականը «Սնիկերս»-ը վաճառվում էր Մարաթոն անվամբ
3433 դիտում
14:11 28-11-2017
Ուկրաինայի հայերը ջանում են բարելավել Երևանի և Կիևի հարաբերությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2209 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1639 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1447 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»