211652_close_icon
views-count3157 դիտում article-date 15:08 22-03-2016

Ի՞նչ շոու է սարքել ոստիկանությունում պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող Դիաննան

Դիանա Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով բերված լինելով Երևան քաղաքի Գ. Նժդեհի 27 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժին` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի առաջին հարկի միջանցքում շուրջ 10 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանության աշխատակիցների հասցեին` խաթարելով ոստիկանության աշխատակիցների բնականոն աշխատանքը: Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից:

Նմանատիպ նյութեր