211652_close_icon
views-count2208 դիտում article-date 12:21 05-06-2017

Մենք պետք է ցանկացած հարցում սատար կանգնենք բանակին. Արցախի վարչապետը՝ «Ռազմական լրագրություն» դասընթացի մասնակիցներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ընդունել է «Ռազմական լրագրություն» խորագրով դասընթացի ունկնդիրներին՝ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի բաժինը։ Ողջունելով լրագրողներին՝ վարչապետը կարևորել է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը և բարձր գնահատել լրագրողների դերը ռազմական ոլորտն առավել գրագետ լուսաբանելու, հասարակության շրջանում զինված ուժերում ընթացող բարեփոխումները, հայկական բանակի մարտունակության բարձրացմանը միտված քայլերն ու նախաձեռնությունները ճշգրտորեն ներկայացնելու գործում: «Մենք պետք է ցանկացած հարցում սատար կանգնենք բանակին, լինենք բանակում և համարենք նրա զինվորը, քանի որ այն մեր ապագա հաղթանակների և հաջողությունների գրավականն է»,- ասել է Ա.Հարությունյանը: ԱՀ կառավարության ղեկավարը անդրադարձել է ապրիլյան պատերազմի հետևանքներին և արժևորել Արցախի համար դժվարին այդ ժամանակահատվածում ողջ հայության համախմբվածությունը: Հանդիպմանը, պատասխանելով լրագրողների տարաբնույթ հարցերին, վարչապետն անդրադարձել է Արցախում իրականացվող տնտեսական խոշոր նախագծերին և պարզաբանումներ տվել արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր