2789 դիտում
10:00 25-03-2016
Նույնն է, թե գողին թողած, առգրավեն քաղաքացու ունեցվածքը, որ գողանալու բան չլինի. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրել են, թե, ի վերջո, ի՞նչ խնդիր ունեք, որ մերժում եք քվեարկությունից հետո ընտրացուցակների հրապարակումը, նա պատասխանել է, թե դեմ է ընտրացուցակների հրապարակմանը, որովհետև իշխանությանն արջի ծառայություն մատուցող պաշտոնյաները կստիպեն իրենց ենթականերին գնալ և քվեարկել իշխանության թեկնածուի օգտին, թեպետ Հանրապետականը կարող է մատ թափ տալ և արգելել ընտրողներին ուղղորդելը:
Ապշեցուցիչ տրամաբանություն է: Ընտրացուցակները չհրապարակել միայն նրա համար, որ իշխանավորները, այսինքն՝ հենց իրենք, չկարողանան ճնշում գործադրել ընտրողների վրա և ստիպել գնալ քվեարկության, նման միտք հայտնելու համար, պետք է խոստովանենք,իսկապես պետք է հանճարեղ լինել:
Այսինքն փոխանակ հավաքեն բոլոր հնարավոր ու անհնար չինովնիկներին, խստագույնս հրահանգեն, որ որևէ ճնշում ստորադասների հանդեպ չլինի, լրիվ հակառակ կողմից են գնում: Դա նույնն է, որ գողին թողած, առգրավեն քաղաքացու ունեցվածքը, որ գողանալու բան չլինի:
Եվ ընդհանրապես, ո՞ր պաշտոնյան, թաղային հեղինակությունը մի մազաչափ անգամ իրեն թույլ կտա ինչ-որ կեղծիքի դիմել, եթե վերևից «դաբրոն» չունենա: Ո՞վ է գլխից ձեռք քաշել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2818 դիտում
09:15 23-07-2016
Գալուստ Սահակյանի մոտ ամեն ինչ նույնն է. «Չորրորդ իշխանություն»
4200 դիտում
10:03 16-03-2016
Էդ որ ասում եք կեղծում եք՝ դրան բան չեմ ասում, բայց որ որակին եք կպնում՝ ճիշտ չեք անում. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»