211652_close_icon
views-count4200 դիտում article-date 10:03 16-03-2016

Էդ որ ասում եք կեղծում եք՝ դրան բան չեմ ասում, բայց որ որակին եք կպնում՝ ճիշտ չեք անում. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Խորհրդային տարիների ամենասիրված ֆիլմերից մեկում՝ «Ինչպես գողանալ միլիոն», մի դրվագ կա, երբ դուստրը իր՝ հայտնի նկարիչների կտավներ կեղծող հորը հորդորում է, որ դադարեցնի կեղծել, հայրը՝ Շառլ Բոնեն, ասում է. «Ուզում ես ասել, որ իմ կեղծած կտավները օրիգինալից վա՞տն են»: Մոտավորապես Շառլ Բոնեի վիճակում երեկ հայտնի օլիգարխ ու պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էր հայտնվել: «Հետքը» հարցնում է, ասում է, հարգելի օլիգարխ ջան, ձեզ պատկանող «Ա եւ Գ» ՍՊԸ-ն կեղծում է ուկրաինական արտադրության օղիները, ապշեցուցիչ պատասխան է տալիս. «Էդ որ ասում եք կեղծում եք՝ դրան բան չեմ ասում: Բայց որ որակին եք կպնում՝ ճիշտ չեք անում: Ինչի՞ պիտի ես վատ որակի սպիրտ արտադրեմ, եթե նորագույն տեխնոլոգիաներով եմ աշխատում»: Ասում են, ընկեր ջան, «Խլեբնի դար» եւ «Մեդոֆ» տեսակի օղիների փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ձեր կեղծ օղին որակապես զիջում է ուկրաինականին, պատասխանում է. «Ուկրաինացին հո չի՞ ասելու, որ մե օղին լավն է»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր