46062 դիտում
13:32 25-03-2016
Որոշ պատգամավորներ, որ չգիտեն «Հայր մեր»-ը, թող այցելեն Երևանի 172 դպրոցի 2-րդ դասարան, որտեղ սաները նրանց կսովորեցնեն թե Տերունական Աղոթքը և թե ինչպես պահեն Աստծո պատվիրանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 25-ին, Երևանի Հակոբ Օշականի անվան N 172 դպրոցում տոնական միջոցառում էր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երկրորդ դասարանի սաները թատերական ներկայացմամբ հանդես եկան, և այն նվիրված էր Սուրբ Զատկի տոնին: Երեխաներն իրենց կատարմամբ ծնողներին և ուսուցչական կազմին ներկայացրեցին Սուրբ Զատկին նվիրված ներկայացում:
«Մենք բոլորս՝ թե մանուկ, թե ծեր, փառաբանում ենք տոնը ամենուր, Սուրբ Զատկի տոնին ցնծում են, հուզվում, քանզի փրկիչն է հարություն առել»,- կրկնում էին երեխաները:
Մինչ Ազգային ժողովի որոշ պատգամավորների հարցնում էինք, թե՝ «Հայր մեր»-ը գիտե՞ք», որոշ պատգամավորներ պատասխանում էին՝ թե՝ «էդ ո՞ւմ մերն ա»: Լավ կլինի, որ այդ պատգամավորներն այցելեն նշված դպրոցի 2-րդ դասարան և սաներից սովորեն թե «Հայր մեր»-ը և թե ինչպես պահեն ու առաջնորդվեն Աստծո պատվիրաններով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 258+
258+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
44938 դիտում
10:26 01-11-2017
Բանակի տեղը չգիտեն, դիրքերի տեղը չգիտեն, բայց բանակից են խոսում. «Մառոզ». «Ժամանակ»