211652_close_icon
views-count6587 դիտում article-date 17:51 10-04-2015

Որոշ պատգամավորներ «Հայր մեր»-ը պետք է սովորեն Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցի 5 Ա դասարանի աշակերտներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցի 5 Ա դասարանի աշակերտներն այսօր աչքի ընկան մայրենի և անգլերեն լեզուների փայլուն իմացությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սուրբ Զատկի, գարնան, մայրության և գեղեցկության տոներին նվիրված միջոցառումը մեծ բավականություն պարգևեց հանդիսատեսին: Զուր չի ասված` «»Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեխաները այնպես վարժ ու գրագետ էին արտասանում «Հայր մեր»-ը՝ անգլերեն և հայերեն լեզուներով, որ որոշ պատգամավորներ կնախանձեին երեխաներին ու ակամայից հիշում ես որոշ պատգամավորների. երբ հարցնում էինք, թե նրանք գիտե՞ն «Հայր մեր»-ը, պատասխանում էին՝ «էդ ո՞ւմ մերնա»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 220+
220+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր