211652_close_icon
views-count4081 դիտում article-date 13:53 26-03-2016

Արարատի մարզում Համլետն անչափահաս աղջկան մանրադրամներ տալով՝ նրա նկատմամբ տարբեր օրերի սեռական բնույթի գործողություններ է կատարել

Համլետ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1 ամիս շարունակ իրենց հարևանությամբ բնակվող, 14 տարին չլրացած Է.-ի անօգնական վիճակն օգտագործելով՝ նրա կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ, այն է` համոզված լինելով, որ մանկահասակության պատճառով աղջնակը չի գիտակցում իր հանցավոր գործողությունների բնույթն և նշանակությունը, հետևապես նաև դիմադրելու և պաշտպանվելու անհրաժեշտությունը, իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու նպատակով, մանրադրամ խոստանալով շահագրգռել է և կանչել իրենց բակ, այնուհետև տարել իրենց տնամերձ հողամասի վերջնամասում գտնվող ծառերի տակ եւ անառակաբարո գործողություններ կատարել:Եվ այդպես՝ մի քանի անգամ տարբեր օրերի: Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր