80380 դիտում
16:05 26-03-2016
Ինչո՞ւ Է ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ծառայողական ավտոմեքենայի համարանիշներն անօրինական քողարկված, գուցե վախենո՞ւմ է արագաչափերից ու տեսախցիկներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ծառայողական Toyota մակնիշի 002 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենայի համարանիշները քողարկված են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայի համարանիշների վրա հատուկ սարքավորում է տեղադրվել, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում ցանկացած պահի ավտոմեքենայի միջից հեռակառավարմամբ (պուլտի միջոցով) փակել համարանիշները՝ խուսափելով արագաչափերից և տեսախցիկներից:
Ճանապարհային ոստիկանությունը վերջին տարիներին նմանատիպ մի քանի տրանսպորտային միջոցներ է տեղափոխել ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ, որտեղ մեքենաների վրայից ապամոնտաժվել են հատուկ սարքավորումները, իսկ օրինախախտ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության:
Արդյո՞ք ԱԺ փոխնախագահը տեղյակ է այդ ամենից, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել, բայց վստահ է, որ Ճանապարհային ոստիկանությունն օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը ու օրինախախտ վարորդը վարչական պատասխանատվության կենթարկվի, իսկ դիմապակու վրա էլ կփակցնի օրենքով սահմանված տեխզննման կտրոնը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16852 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ