1757 դիտում
17:44 26-03-2016
Խորհրդարանական լսումներ Անազատ և կիսաազատ պայմաններում կենդանիներին պահելու օրենսդրական կարգավորումը և առկա թերությունները» թեմայով
ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովում տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ "Անազատ և կիսաազատ պայմաններում կենդանիներին պահելու օրենսդրական կարգավորումը և առկա թերությունները" թեմայով:
ՀՀ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամներից և ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներից բացի, հանդիպմանը մասնակցում էին նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ ներկայացվել է ոլորտը կարգավորող և կատարելագործող օրենսդրական փոփոխությունների նախագիծ:
Բնապահպանության նախարար Ա.Գրիգորյանը բացման խոսքում նշել է. "Վերջերս հնչեղություն ստացած Գյումրու կենդանաբանական այգու կենդանիների դեպքերի հետ կապված "Կենդանական աշխարհի մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առաջացավ, ինչի առնչությամբ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում բացի նախարարության մասնագետներից՝ ընդգրկվել են նաև շահագրգիռ ՀԿ-ների, ասոցիացիաների, հիմնադրամների ներկայացուցիչներ, բնապահպաններ և պետական կառույցների աշխատակիցներ»:
Ակտիվ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով հասարակական սեկտորի բոլոր ներկայացուցիչներին, ինչպես նաև ՀՀ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին և հանձնաժողովի բոլոր անդամներին` քննարկվող նյութի կարևորությունը պատշաճ գնահատելու և լսումների նման հարթակ ընձեռելու համար՝ նախարարը հույս է հայտնել, որ լսումների ընթացքում արված դիտողություններն ու առաջարկություններն ավելի կհարստացնեն և կամբողջականացնեն օրենքը, ինչպես նաև նրա կիրառումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը:
Աշխատանքային խմբի կողմից կազմակերպված և իրականացված աշխատանքների, առկա օրենսդրական բացերի մասին տեղեկատվություն տրամադրելու և նշված օրենքում առաջարկվող փոփոխությունները ներկայացնելու նպատակով Արամայիս Գրիգորյանը խոսքը փոխանցել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին, ով իր հերթին նշել է. «Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները հիմնական հովանոց կապահովեն խնդիրների լուծման ու կարգավորման համար»,- ասաց նա և նշեց, որոնք նախատեսված է փոփոխել:
Հարցուպատասխանի և շահագրգիռ քննարկման արդյունքում նախարար Գրիգորյանն առաջարկել է մասնակիցներին բնապահպանության նախարարությանը գրավոր ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնց առաջիկայում պատշաճ կերպով ընթացք կտրվի աշխատանքային խմբի կողմից:
Նմանատիպ նյութեր
1569 դիտում
16:59 05-08-2021
Նոր օրենքով կխստացվի վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահման նկատմամբ. ՇՄՆ
1105 դիտում
18:57 21-08-2024
Քննարկվել են անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պահման չափանիշները
855 դիտում
19:31 28-10-2014
Խորհրդարանական լսումներ՝ «Մշտական հանձնաժողովների դերը օրենսդրական գործընթացում. միջազգային փորձ» թեմայով
Այս բաժնից
1195 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1411 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1429 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ