855 դիտում
19:31 28-10-2014
Խորհրդարանական լսումներ՝ «Մշտական հանձնաժողովների դերը օրենսդրական գործընթացում. միջազգային փորձ» թեմայով
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ հոկտեմբերի 28-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` "Մշտական հանձնաժողովների դերը օրենսդրական գործընթացում. միջազգային փորձ»
թեմայով: Լսումների ժամանակ հիմնական զեկույցով հանդես են եկել Պառլամենտական կարողությունների զարգացման փորձագետ Ալիստար Դոհերտին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետ, Հանրային իրավունքի պրոֆեսոր Ալան Փեյջը:
Ալիստար Դոհերտին իր զեկույցում անդրադարձել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում մշտական հանձնաժողովների դերին: Նա նշել է, որ Միացյալ Թագավորության խորհրդարանում հանձնաժողովի խնդիրն է լիագումար նիստի ժամանակ նախագծում փոփոխություն կատարելուց հետո կառավարությանը ստիպել պաշտպանելու իրենց տեսակետը: Մեծ Բրիտանիայում օրենսդրական նախաձեռնությամբ կարող է հանդես գալ նաեւ մշտական հանձնաժողովը, ինչը նշանակում է, որ խորհրդարանն արտոնյալ կարգավիճակ է ստեղծում հանձնաժողովի կամ նրա անդամներից յուրաքանչյուրի համար: Բացի այդ հանձնաժողովը լիազորված է օրենքի նախագծում որոշակի փոփոխություններ կատարել, ինչը կառավարության անդամներին ստիպում է ավելի ուշադիր լինել իրենց կատարած գործի հանդեպ: Փորձագետը նշել է նաեւ, որ Մեծ Բրիտանիայում գոյություն ունի մշտական հանձնաժողովների երկու տեսակ` օրենսդրական եւ վերահսկողական:
ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր զեկույցում կարեւորել է հանձնաժողովների ֆինանսավորման անհրաժեշտությունը: Պատգամավորը ներկայացրել է տարբեր եվրոպական երկրներում առկա փորձը՝ նկատելով, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ
Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում, մշտական հանձնաժողովները ֆինանսավորվում են: Նրա կարծիքով՝ այդպես հանձնաժողովին տրվում է աշխատելու հնարավորություն: Անդրադառնալով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների թվին՝ նա այն ուռճացված չի համարել, քանի որ ըստ ՀՀ Սահմանադրության՝ կա 12 մշտական հանձնաժողով ունենալու իրավունք: Ըստ նրա՝ կան հանձնաժողովներ, որոնք կարող
են միավորվել:
Հանրային իրավունքի պրոֆեսոր Ալան Փեյջն իր զեկույցում նշել է, որ հանձնաժողովներն անբաժանելի են շատ օրենսդիրների աշխատանքային գործունեությունից: Նրա դիտարկմամբ` մշտական հանձնաժողովներն ունեն կարեւոր առավելություններ` մասնագիտացվածության, մանրակրկիտ ուսումնասիրության, խորհրդատվության եւ հանրության ներգրավման առումներով: Օրինակ՝ Ֆրանսիայում հանձնաժողովն իր քննարկման արդյունքում կարող է մերժել նախագիծը կամ ընդունել այն` փոփոխություններով, լրացումներով կամ առանց դրանց: Պորտուգալիայում հանձնաժողովները պատասխանատու են օրինագծերի նախնական քննարկումների համար, իսկ Սերբիայում Ազգային ժողովի կողմից օրինագծի քննարկմանը նախորդում է դրա ուսումնասիրությունը իրավասու հանձնաժողովի կողմից: Այստեղ հանձնաժողովները կարող են անցկացնել օրինագծերի հանրային լսումներ:
Բանախոսները հանդիպման ժամանակ պատասխանել են նաեւ հնչեցված հարցերին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1030 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3184 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1192 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան