20400 դիտում
14:55 28-03-2016
Արագածոտնի մարզում 30-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում 30-ամյա Աշոտ Հովսեփյանը իր վարած Mitsubishi Golt մակնիշի 34 QM 262 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա-Թազա գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքոով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը և օգնել, որպեսզի ավտոմեքենան ձորակից դուրս բերվի երթևեկելի գոտի:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+