211652_close_icon
views-count24343 դիտում article-date 22:17 28-03-2016

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել է 5 ավտոմեքենա. մեղավոր կասկածյալ վարորդը հիվանդանոցում շոու սարքելուց հետո դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` երեկ` մարտի 27-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 23: 30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում Երևան քաղաքի Որմնադիրների 1-ին փողոցի բնակիչ, 39-ամյա Աշոտ Հովհաննիսյանը իր վարած Opel մակնիշի 34 PP 217 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևան քաղաքի Վրացական փողոցի բնակիչ, 34-ամյա Արթուր Ղուկասյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 117 ՕC 61 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված Opel-ն էլ ինքնաբերաբար առաջ ընթանալով` բախվել է Երևան քաղաքի Դրոյի փողոցի բնակիչ, 45-ամյա Աշոտ Հակոբյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Daewoo մակնիշի 03 VO 234 համարանիշի ավտոմեքենային: Նշված ավտոմեքենան էլ առաջ ընթանալով` դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ընթացող, խաչմերուկն ուղիղ հատող, Թալին քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակիչ, 23-ամյա Հակոբ Խաչատրյանի վարած ВАЗ 21214 մակնիշի 30 QM 001 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Opel վարորդ Ա. Հովհաննիսյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ հրաժարվել է հետազոտվելուց և չսպասելով ՃՈ աշխատակիցների և քննիչի ժամանմանը` հեռացել է հիվանդանոցից: Հիվանդանոցից հայտնել են, որ նա գտնվում էր ոչ սթափ վիճակում և անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել իրեն օգնության ձեռք մեկնող բժշիկների նկատմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով` Opel-ի վարորդներից Ա. Ղուկասյանը հայտնել է, որ ինքը աշխատում է «Փարթի Սիթի» ՍՊԸ-ում` տնօրեն, իսկ Daewoօ-ի վարորդ Ա. Հակոբյանը աշխատում է «Արտեմիս» տաքսի ծառայությունում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր