15708 դիտում
17:49 09-04-2014
Շղթայական ավտովթարի մեղավոր Mercedes-ի վարորդը եղել էր խմած, իսկ հիվանդանոցում իսկական շոու էր սարքել. այս անգամ ՃՈ-ն կսանձի նրան
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նշանակված բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Երևանի բնակիչ, 24-ամյա Սերգեյ Էլարյանը Mercedes մակնիշի 51 AD 111 համարանիշի ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փորձաքննությամբ հաստատվել է, որ նա գերազանցել է ոգելից խմիչքի չափաբաժինը՝ անցնելով 0.87 մգ տոկոսը, ինչի համար վարչական պատասխանատվության պետք է ենթարկվի մոտ 150,000 դրամի չափով:
Ի դեպ, վթարից հետո վերջինս անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել մյուս վարորդների նկատմամբ, իսկ երբ ժամանել են ճանապարհային ոստիկաններն ու նրան տեղափոխել են հիվանդանոց, այնտեղ նույնպես իրեն պահել է անվայելուչ:
[b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկությոններով՝ սա առաջինը դեպքը չէ, երբ Ս. Էլարյանը վթարի մեջ է հայտնվում, և ճանապարհային ոստիկանությունը պետք է գոնե այս անգամ խիստ միջոցներ ձեռնարկի, որպեսզի իրեն անպատժելի համարող քաղաքացին իրեն չզգա՝ «ինչպես ձուկը՝ ջրում»:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, ապրիլի 7-ին շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Max Oil» բենզալցակայանի դիմաց, բախվել էին Երևանի բնակիչներ, 26-ամյա Ռոբերտ Կիրակոսյանի վարած Nissan March մակնիշի 34 DR 120 համարանիշի, 24-ամյա Սերգեյ Էլարյանի վարած Mercedes մակնիշի 51 AD 111 համարանիշի և 43-ամյա Արմեն Գևորգյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 11 UU 870 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «07»-ի ուղևորուհին՝ 25-ամյա Անահիտ Գասպարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Մալաթիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով վարորդները տեղափոխվել էին բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը, իսկ ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
23602 դիտում
10:30 29-06-2016
Դարն ապրած Toyota-ի խմած վարորդը մի իսկական «շոու-կինո» էր սարքել Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ