211652_close_icon
views-count7814 դիտում article-date 20:22 29-03-2016

Ինչ արժե Եվրոպայում «մինիմալը». տաքսու գների վարկանշային աղյուսակը` Եվրոպայում

Տաքսին ամենատարածված տրանսպորտային միջոցն է Եվրոպայում, ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Շվեյցարական UBS խոշոր բանկը ներկայացրել է Եվրոպայում տաքսի ծառայությունների գների վարկանշային աղյուսակը: Ընդհանուր առմամբ հետազոտության մեջ ընդգրկվել է 71 եվրոպական քաղաք: Այսպես, տաքսի ծառայության գները մինչև 5 կմ ճանապարհի համար. Ամենաբարձր գները Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում են` 29,41 եվրո: Երկրորդ և երրորդ տեղում են Ցյուրիխն ու Լուքսենբուրգը` 25,28 և 20,47 եվրո համապատասխանաբար: Եվրոպական քաղաքների թոփ-10-նյակում են հայտնվել Ժնևը (18,86 եվրո), Ստոկհոլմը (17,01 եվրո), Միլանը (15,85 եվրո) և Ամստերդամը (14,86 եվրո): 14,16 եվրո արժողությամբ տաքսի ծառայություն են մատուցում Կոպենհագենում, Հելսինկիում` 13,96, Ֆրանկֆուրտում` 13,72, Բեռլինում` 13,54, Վիեննայում` 13,21, Հռոմում` 13,05 և Մյունխենում` 12,85 եվրո: Բրյուսսելում, որը գտնվում է 21-րդ հորիզոնականում, «մինիմալը» արժե 11,66 եվրո, Փարիզում` 11,40 եվրո, Լոնդոնում և Բարսելոնայում` 9,25 և 9,39 եվրո համապատասխանաբար: Մոսկվայում «մինիմալը» արժե 7,22 եվրո: Իսկ «մինիմալի» ամենացածր գները Եվրոպայում գրանցվել են Ռումինիայում, Բուլղարիայում և Ուկրաինայում. Բուխարեստում` 3,03 եվրո, Սոֆիայում` (2,79 եվրո, Կիևում` 1,46 եվրո համապատասխանաբար:

Նմանատիպ նյութեր