5629 դիտում
14:36 08-05-2016
Հրապարակվել է աշխարհի ամենահարգված տղամարդկանց ու կանանց վարկանշային աղյուսակը
Հրապարակվել է մոլորակի ամենահարգված տղամարդկանց ու կանանց վարկանշային աղյուսակը: Հարցումն անկցացրել է հայտնի YouGove հետազոտական ընկերությունը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, առաին հորիզոնականում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է, երկրորդում՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, երրորդում՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, չորրորդում՝ դերասան Ջեկի Չանը, հինգերորդում՝ գիտնական Սթիվեն Հոքքինգը, վեցերորդում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, յոթերորդում՝ Մարկ Ցուկերբերգը, ութերորդում՝ Դալայ Լաման, իններորդում՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և տասներորդում՝ Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Ման: Ցուցակի մեջ են հայտնվել նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Լիոնել Մեսսիի, Բրեդ Փիթի անունները:
Ամենահարգված կանանց աղյուսակը գլխավորել է դերասանուհի Անջելինա Ջոլին, երկրորդում՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, երրորդում՝ ԱՄՆ նախագահի թեկնածոը Հիլարի Քլինթոնը, չորրորդում՝ հայտնի հեռուստահաղորդավար Օփրահ Ուինֆրին, հինգերորդում՝ ԱՄն-ի առաջին տիկին Միշել Օբաման, վեցերորդում՝ երգչուհի Սելին Դիոնը, յոթերորդում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր, պակիստանցի երիտասարդ Մալալա Յուզաֆսայը, ութերորդում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, իններորդում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր, քաղաքական գործիչ Օնգ Սան Սուու Կիուն և տասներորդում՝ դերասանուհի Սանդրա Բալլոքը: Ցուցակում են հայտնվել Էլլեն Դեջեներեսը, Վիկտորյա Բեքհեմը, Շաքիրան և այլոք:
Ինչպես նշել են աղյուսակը կազմողները, հաշվի է առնվել առավել հումանիտար գործունեություն ծավալելու գործոնը::
Նմանատիպ նյութեր
5579 դիտում
14:34 12-10-2016
Հրապարակվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների վարկանշային աղյուսակը. Հայաստանը 38-րդ տեղում է
6394 դիտում
15:14 05-03-2017
Հրապարակվել է աշխարհի ամենահարուստ պետությունների վարկանշային աղյուսակը. Հայաստանը 114-րդ տեղում է
4885 դիտում
14:38 01-02-2017
Հրապարակվել է բնակության համար աշխարհի լավագույն 21 երկրների վարկանշային ցուցակը
Այս բաժնից
907 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
931 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
880 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը