49673 դիտում
20:42 29-03-2016
Մինչ գեներալ Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդին թերահավատորեն էր տրամադրված` Էջմիածնի ոստիկանները ապացուցեցին, որ գողի ու …օրը 40 օր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով` ոստիկանության Վաղարշապատի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները իրացներով ստացված օպերատիվ տվյալները` ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի 3-րդ շենքի բնակիչ, 36-ամյա Սուրեն Սահակյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այս տարվա մարտի 21-ի լույս 22-ի գիշերը` ժամը 03:00-ի սահմաններում Ս. Սահակյանը Վաղարշապատ քաղաքի Մանուշյան փողոցի սիզամարգից գողացել է Էջմիածնի քաղաքապետարանի «Բարեկարգում» տնօրինության հաշվեկշռում գտնվող 2 հատ (ՏՈՒԱ տեսակի) եղևնի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եղևնիների գողության մասին Էջմիածնի ոստիկանություն էր դիմել քաղաքապետարանի «Բարեկարգում» տնօրինության տնօրեն, 53-այա Մուրադ Խաչատրյանը:
Ոստիկանությունը հայտնաբերել է նաև գողացված եղևնիները: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արթուր Բաբայանի կողմից հետաքննություն է սկսվել: Ս. Սահակյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Ի դեպ` երբ հայտնաբերվել է, որ եղևնիները գողացել են, էջմիածնի քաղաքապետ, Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին ` Կարեն Գրիգորյանը, թերահավատորեն էր տրամադրված, որ ոստիկանությունը կհայտնաբերի գողին, մինչդեռ ինչպես ժողովուրդն ասում` 40 օրը չլրացած` հայտաբերվեց ոչ միայն կատարողը, այլև գողունը:
[b]Կասկածյալ Սուրեն Սահակյան[/b]
[img]/ups/images/0669279001459269963546326.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
8112 դիտում
13:54 24-03-2015
Գեներալ Մանվել Գրիգորյանի որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, հրապարակային հաշվետվություն ներկայացրեց
57318 դիտում
11:10 01-06-2016
Վաղարշապատի ոստիկաններն ապացուցեցին ժողովրդական հայտնի խոսքը՝ «գողի ու բ... օրը 40 օր է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ