135639 դիտում
10:49 29-12-2021
Մինչ գյումրեցիները թերահավատորեն երեկ ասում էին, թե աղմկահարույց սպանությունը չի բացահայտվի, ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքի արդյունքում ապացուցեցին, թե «ում օրն է 40 օր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո Գյումրիում չէին դադարում խոսակցությունները, թե սպանությունը չի բացահայտվի ու կարճ ժամանակ անց այն կմատնվի մոռացության իսկ հանցագործը կամ հանցագործները ազատ կշրջեն:
Սպանությունից կարճ ժամանակ անց, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ, ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի և ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ, ստեղծեցին օպերատիվ-հետախուզական և քննչական խմբեր ու փորձառու ոստիկաններն ու քննիչները անցան գործի, մի քանի վարկածների ուղղությամբ կատարվեցին աշխատանքներ և, ի վերջո, ապացուցեցին, թե ում օրն է 40 օր կամ, որ չբացահայտվող հանցագործություններ չկան:
ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (վարչության պետ Վարդան Վարդանյան), ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության (վարչության պետ Արամ Ղազարյան), ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի
և ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչների հետ՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ և Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի հետ, իրականացրել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ ու երեկ Գյումրիում աղմկահարույց սպանության կասկածանքով Երևան քաղաքից ոստիկանության Կումայրիի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 50-ամյա Գևորգ Մ.-ին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա կասկածվում է Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Անահիտ Իսկանդարյանին սպանելու և նրա պայուսակն ու բջջային հետախոսը գողանալու մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս ոստիկանության Կումայրիի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա խոստովանել է, որ ինքն է սպանությունը կատարել, իսկ դրամապանակն ու հեռախոսը այրել է Գյումրու Երևանյան խճուղու վերջնամասում, իսկ հանցագործության գործիք դանակը նետել է Գյումրի-Երևան ավտոճանապարհին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 28-ին սպանություն էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամեր առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքում հայտնի լեհական հագուստի խանութում կնոջ դի կա:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էր նաև Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգը ոստիկանություն փոխանցվել էր Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից, ովքեր ահազանգով ժամանելով, Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում՝ գտնվող հագուստի խանութի ներսում, հայտնաբերել են կնոջ դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Անահիտ Իսկանդարյանն էր:
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օրի-ի 104 հոդվածի 2-ին մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Խանութի ներսում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, պարանոցի հատվածում էլ՝ կտրած հետք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+