22945 դիտում
21:52 29-03-2016
Հայ երգչուհին «Մոնսերատ» եկեղեցում հնչեցրել է Նարեկացի և Կոմիտաս. Լեոնորան Բարսելոնայից վերադարձել է հաղթանակով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 20-24-ը Իսպանիայի Լորետ Դե Մար քաղաքում կայացել է «GOLDEN VOICES OF MONTSERRAT» միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանի դրոշի ներքո ելույթ է ունեցել գյումրեցի երգչուհի, քնարական սոպրանո Լեոնորան և վերադարձել հաղթանակով:
Միջազգային մրցույթներում Լեոնորայի համար հաղթանակներ գրանցելը կարծես ավանդույթ է դարձել: Մրցույթին մասնակցել է 11 երկիր, որոնք ընդհանուր թվով 200 մասնակից են ներկայացրել:
Եզրափակչում Լեոնորան, նույն ինքը՝ Արևիկը, հաղթանակի համար պայքարել է Հարավային Աֆրիկայի, Բելառուսի, Վրաստանի, Ռուսաստանի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Իսպանիայի, Ուզբեկստանի, Կուբայի և Իսրայելի ներկայացուցիչների հետ, որոնցից բոլորը հաղթանակի հավակնորդներ են եղել:
Մեր երգչուհին միջազգային մրցությում ներկայացել է 2 անվանակարգում` դասական և հոգևոր երգեցողություն: Կատարել է Բախի «Bist du bei mir»-ը Գրիգոր Նարեկացու «Հավուն -Հավուն», Կոմիտասի «Կռունկը»: Հայերեն կատարումները եղել են ակապելլա:
Հաղթանակը նվաճելուց հետո երգչուհին չի մտածում դադարի մասին: Միջազգային մեծ մրցույթների մասնակցելու առաջարկներ է ստացել և հիմա պատրաստվում է հերթական մասնակցությանը:
Այն հարցին, թե որքանով է առանձնահատուկ այս մրցույթը մյուսներից, Լեոնորան պատասխանեց. «Այս մրցույթն, ինչպես մյուսները ևս ուներ բարդ և հաճելի մրցակցություն` հագեցած լարված և հաճելի պահերով: Բայց միայն մեկ բան դարձավ ինձ համար ավելի կարևոր, հիշարժան, անմոռանալի և ինչու չէ, նաև` ցնծալի: Այն, որ ես առաջինն էի, ով նրանց համար պատմական մեծ նշանակություն ունեցող, մշակութային բարձր արժեք ունեցող Մոնսերատի եկեղեցու մեջ հնչեցրեց Նարեկացի և Կոմիտաս՝ իրար կապելով տարբեր ազգերի մշակույթները` նրանց հաղորդակիցը դարձնելով հայկական անզուգական մեղեդիներին:
Առավել հպարտ զգացի, երբ տեսա հանդիսատեսի հիացական հայացքը և ջերմ ընդունելությունը. այսինքն` իմ մշակույթի գանձերը իրենց փայլքն ու արտացոլանքը թողեցին եվրոպացիների սրտերում և հիշողություններում: Իսկ ես երբ իմացա, որ հաղթանակը նորից մերն է՝ ինձ հետ հայրենիք բերեցի ջերմ խոսքեր, մաղթանքներ, դրական լիցքեր, որոնք կստիպեն ինձ աշխատել և ստեղծագործել նորովի»:
Երգուհու ամուսինը՝ Վիգեն Թանաշյանը, ով նաև Լեոնորայի պրոդյուսերն է, մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն անգամ մրցույթներին մասնակցելը որքան հաճելի է, նույնքան էլ՝ բարդ, քանի որ մշտապես հովանավոր ունենալու խնդիր է լինում:
«Հայաստանում համապատասխան ուշադրություն չի դարձվում դասական երգարվեստին, որի պատճառով էլ տուժում է այն երգիչը, երգչուհին, ով ընտրել է երգարվեստի այդ տեսակը:
Մինչև վերջին պահը մենք հովանավոր չունեինք, սակայն հայտնվեց սփյուռքահայ բարերարը, ով անգամ չի ցանկանում, որ իր անունը հնչեցվի, ու Լեոնորային հնարավորություն տվեց նվաճելու հաղթանակը, ինչի համար շնորհակալ ենք նրան»,-ասաց
երգչուհու պրոդյուսերը:
Լեոնորան մրցույթների ժամանակ մենակ չի լինում: Երգչուհու մշտական երկրպագուները, հանդիսատեսն ու աջակիցները նրա որդին ու ամուսինն են:
Շնորհավորում ենք երգչուհուն և մաղթում հաջողություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
17585 դիտում
23:14 09-07-2017
Հայ երգչուհին միջազգային փառատոնից վերադարձել է 3 հաղթանակով.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5566 դիտում
23:50 06-12-2018
Հայ երգչուհին Գերմանիայից հաղթանակով է վերադարձել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
985 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
700 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1060 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»