5566 դիտում
23:50 06-12-2018
Հայ երգչուհին Գերմանիայից հաղթանակով է վերադարձել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 22-26-ը Գերմանիայում տեղի ունեցած միջազգային «Euro Pop Contest Berliner Perle -2018» երգի մրցույթում հայ մասնակիցն առաջին տեղ է գրավել: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասաց Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի (WAPA) նախագահ Արման Ղուկասյանը:
Մրցույթին մասնակցել են մոտ 30 երկրից 100 մասնակից:
Այն կայացել է 3 տարիքային խմբում. մինչև 11, 12-16 և 18-ից բարձր տարիքային խմբերում:
18-ից բարձր տարիքային խմբում հայ երգչուհի Անահիտ Հակոբյանն արժանացել է «Առաջին մրցանակի»:
Առաջին փուլում երգել է Վարդուհի Վարդանյանի «Հայաստան» երգը, որը շատ է սիրվել ժյուրի ու մասնակիցների կողմից:
«Համաշխարհային հիթ» անվանակարգում երգել է Քրիստինա Ագիլերայի «Hurt» երգը:
Երգչուհուն մրցույթում ներկայացրել է WAPA-ն:
Այն հարցին, թե ինչ է տալիս այս հաղթանակը մեր մասնակցին, Արման Ղուկասյանը պատասխանեց.
«Գալահամերգի ժամանակ մրցանակից բացի նա հրավեր ստացավ մասնակցելու երկու միջազգային մրցույթի Իտալիայում և Մակեդոնիայում» :
Նշենք, որ փետրվար ամսին Լոնդոնում Անհաիտ Հակոբյանը կմասնակցի միջազգայի մրցույթի,որին նույնպես ներկայացնում է WAPA-ն:
«Ներքին վստահություն կար, որ կարող եմ հաղթել: Պատասխանատվությանս զգացումը շատ մեծ էր:Ես ունեի հաղթողի թեկնածուներ, սակայն ինքս է լավ էի ներկայացել մրցութային օրերին»,-մեր թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհի Անահիտ Հակոբյանը:
Հիշեցնենք,որ WAPA-ն հիմնադրվել է 2014 թվականին: 92 երկրում ունի շուրջ 40.000 անդամ և ամեն երկրում ունի իր ներկայացուցիչները:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է երգչուհուն և մաղթում նոր հաղթանակներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
17585 դիտում
23:14 09-07-2017
Հայ երգչուհին միջազգային փառատոնից վերադարձել է 3 հաղթանակով.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
982 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
700 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1060 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»