2443 դիտում
10:26 30-03-2016
Թալինում ընտրացուցակներում ներառվածների զգալի մասը արդեն վաղուց երկրում չէ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.«Ապրիլի 17-ին Թալինում ընտրելու են համայնքի նոր ղեկավարի։ Թեկնածուները երեքն են՝ գործող համայնքապետը, հանրապետական Սարգիս Արամյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։
Թալինցիներից փորձեցինք պարզել, թե ինչ Է արվել գործող համայնքապետի կողմից իր ղեկավարած տարիներին, պատասխանները, սակայն, հուսադրող չէին։ Խոսեցինք նաև համայնքապետի թեկնածուներից «Հայկական վերածնունդի» ներկայացուցչի՝ Գառնիկ Գրիգորյանի հետ, ով ասաց՝ գործող համայնքապետ Արամյանը քաղաքի համար ոչինչ էլ չի արել։ Թալինի խնդիրներն, ըստ Գիրգորյանի, բազում են՝ սկսած աշխատանքից, վերջացրած ոռոգման ջրի խնդրով։ Թալինցիները մեզ հետ զրույցում մեր ուշադրությունն էին հրավիրում դատարկ փողոցների վրա և ասում էին՝ Թալինում մարդ չի մնացել։ Նրանք ընտրությունների հետ մեծ հույսեր չեն կապում, ասում են՝ արդեն ցուցակներից երևում է, թե ինչ է սպասվում, ցուցակներում ներառվածների զգալի մասը արդեն վաղուց երկրում չէ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1309 դիտում
09:44 03-04-2015
Եվրոպայից դեպի ՀՀ ուղևորվող բեռների մի զգալի մասը մաքսազերծվում է Բելառուսում և Ղազախստանում. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը