1309 դիտում
09:44 03-04-2015
Եվրոպայից դեպի ՀՀ ուղևորվող բեռների մի զգալի մասը մաքսազերծվում է Բելառուսում և Ղազախստանում. «Հայկական ժամանակ»
«Այս տարվա առաջին երկու ամիսներին պետական եկամուտների թերակատարման պատճառներից մեկն այն է որ այդ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքները մաքսազերծվում են ԵՏՄ անդամ այլ երկրներում, հիմնականում Բելառուսում և Ղազախստանում:
Եթե նախկինում երրորդ երկրներից ապրանքների մեծ մասը ծովով բերվում էր Վրաստան, հետո մաքսազերծվում Վրաստան-Հայաստան սահմանին, ապա ներկայումս Եվրոպայից դեպի ՀՀ ուղևորվող բեռների մի զգալի մասը մաքսազերծվում է Բելառուսում և Ղազախստանում ու ՀՀ հասնում մաքսազերծված վիճակում: Ներմուծողները խուսափում են ապրանքը ՀՀ մաքսատանը մաքսազերծելուց, քանի որ Բելառուսում և Ղազախստանում Հայաստան ուղևորվող բեռների մաքսազերծման ժամանակ են կիրառվում այսպես կոչված «հսկիչ գներ», ինչի շնորհիվ մաքսազերծումը ավելի էժան է ստացվում: Խնդիրն այն է, որ ՀՀ մաքսային մարմինները ապրանքները մաքսազերծում են ոչ թե իրենց իսկական գներով, այլ հենց մաքսայինի սահմանած «հսկիչ գներով»: Ասենք՝ եթե դուք 3000 դոլարով մեքենա եք գնել Եվրոպայում, ապա ՀՀ մաքսային ծառայաթյունը համարում է, որ դուք մեքենան գնել եք 5000 դոլարով, և հենց այդ գնից էլ հաշվարկում է ձեր վճարելիք մաքսատուրքը և ԱԱՀ-ն: Ղազախստանում և Բելառուսում նման ավանդույթ չկա, և ապրանքները մաքսազերծվում են ըստ ներմուծողի ներկայացրած հաշիվ-ապրանքագրերի»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4978 դիտում
13:47 13-09-2017
Հայաստանից GSP+ համակարգով ԱՄՆ արտահանվող ապրանքները մաքսազերծվում են զրոյական մաքսատուրքով. Գարեգին Մելքոնյան
8814 դիտում
09:47 26-08-2017
Կարեն Կարապետյանը փորձում է ստանալ Թուրքմենստանը գազալցակայաններով պատելու պատվերի զգալի մասը. «Հայկական ժամանակ»
12177 դիտում
19:49 28-05-2017
Դեպի Թուրքիա ուղևորվող ինքնաթիռը վեճի պատճառով վայրէջք է իրականացրել Կրասնոդարում
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը