211652_close_icon
views-count3028 դիտում article-date 10:20 31-03-2016

Կուրծք ծեծողների և կոկորդ պատռողների մեծ մասը, հավանաբար, գործարքի կգնան. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մի՞թե «քաղաքական գործիչ» հասկացության մեջ մտնում Է լաչառությունը, կոկորդ պատռելը, կարծրատիպային սահմանափակումը և նարցիսիզմի հասնող ինքնասիրահարվածությունը։ Գուցեև այդպես էր։ Սակայն կյանքն առաջ Է գնում՝ չգիտեմ, թե որքանով է աճում հասարակության գիտակցությունը և կրթական մակարդակը, բայց մարդիկ, հատկապես երիտասարդ սերունդն ավելի տեղեկացված է դարձել և պակաս միամիտ։ Ընչազուրկ թոշակառուներին հնարավոր է խաբել ծեծված բանաձևերով՝ այստեղ առանձնապես ջանքեր էլ պետք չեն՝ ատելություն և ցասում առաջացնելու համար, այդ քաղաքացիներից մի քանիսն այսպես թե այնպես կգան Ազատության հրապարակ։ Եթե դա է խնդիրը, ապա «քաղաքական գործիչ» հասկացությանը, որին մենք սովոր ենք, չպտի որևէ ձևափոխման ենթարկվի։ Բայց քաղաքական ուճերի հավակնությունները կարծես թե այլ են՝ նրանք ուզում են կամ ընտրություններով գալ իշխանության, կամ էլ հեղաշրջում անել և գրավել Բաղրամյան 26-ը։ Երկու դեպքում էլ անհրաժեշտ են գիտակից, դատողանակ, գործունյա մարդկանց խմբեր. «հանցավոր ռեժիմի» մասին «նավթալինոտ» հայտարարություններով այդ մարդկանց ոտքի չես հանի։ Անհրաժեշտ է չծուլանալ և «զինվել» իրավիճակը շտկելու գործիքներով։ Ի դեպ, փորձը ցույց է տալիս, որ կուրծք ծեծողների և կոկորդ պատռողների մեծ մասի համար գործարքի գնալն ավելի հավանական է»։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր