211652_close_icon
views-count81376 դիտում article-date 18:51 31-03-2016

19-ամյա սպանված զինվորի մայրը իշխանություններից խնդրում ու պահանջում է պատժել անպատասխանատու սպաներին, որպեսզի խաղաղ պայմաններում հերթական զինվորի մահվան լուր չլսվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս տարվա մարտի 24-ին ՀՀ ՊՆ Կապանի զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Սևակ Համբարձումյանի մայրը մեկ բան է պահանջում իշխանություններից` որ մեղավորը ենթարկվի խիստ քրեական պատասխանատվության, ինչը դաս կլինի հետագայում մնացած սպաներին, ովքեր կփորձեն նման վերաբերմունք ցուցաբերել զինվորի նկատմամբ: Համբարձումյանների ընտանիքի միակ զավակը՝ Սևակը, ապրում էր ծնողների հետ Երևանում` Կուրղինյան 29 շենքի 43 բնակարանում: Հարևանները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. որ Սևակը բազմակողմանի զարգացած երիտասարդ էր, վարժ տիրապետում էր համակարգչային բազմապիսի ծրագրերի, տիրապետում էր նաև 4 լեզուների: Ողբերգական լուրը լսելուց հետո ինչ-որ մարդիկ շրջանառության մեջ էին դրել, որ, իբրև, Սևակը ինքնասպանություն է գործել, սակայն կարճ ժամանակում պարզվեց, որ այդ ամենը սուտ է: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Սևակի մայրը՝ տիկին Նաիրան, ասում էր, որ էլեկտրոնային և այլ տեղեկատվական միջոցներով լուրեր են տարածվել, թե, իբր, ինքը զանգել է իր որդուն, ասելով, որ ծնողներդ բաժանվում են, և ինչն էլ պատճառ է դարձել, որ Սևակը ինքնասպանություն է գործել, սակայն այդ ամենը աբսուրդ է` զառանցանք: «Տղայիս մահվանից հետո նույնիսկ բալիստիկ հետազոտությամբ ապացուցվել է, որ նրան սպանել են; Ես հայկական բանակից դժգոհ եմ միայն նրա համար, որ այդպիսի անպատասխանատու սպաներ են ծառայում բանակի շարքերում: Նույնիսկ գոհ եմ եղել ծառայությունից, քանի որ տղաս երբեք չի դժգոհել ծառայության ընթացքից: Շատ դեպքերում ասում էր, որ ծառայակից ընկերների հետ շատ լավ բարիդրացիական հարաբերությունների մեջ է և նրանցից շատ բան է սովորել: Իմ միակ խնդրանքն է, որպեսզի նման սպաները հեռացվեն բանակի շարքերից, ինչը երաշխիք կլինի, որ հետագայում որդեկորույս մայրերի ցանկը չավելանա: Ճիշտ է` մինուճարիս հետ չեմ բերի, բայց գոնե վստահ կլինեմ, որ իմ տղաս կլինի վերջին զոհը բանակում: Եթե` նորից եմ կրկնում, նման սպաներ չլինեն: Իսկ եթե ոչ` ապա ոչ մի երաշխիք, որ սևազգեստ մայրերի թիվը կավելանա: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր